ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ներ­քին հազ­կերտ­նե­րի ար­տաք­սու­մը նկա­րում և քան­դա­կում

Ներ­քին հազ­կերտ­նե­րի ար­տաք­սու­մը նկա­րում և քան­դա­կում
11.12.2020 | 02:59

Վի­շա­պա­զունք գո­ղա­ցան զմա­նուկն
և դև փո­խա­նակ ե­դին։
Մով­սես ԽՈ­ՐԵ­ՆԱ­ՑԻ

«Պատ­մա­հայ­րը մեր վկա­յում է, թե՝
Գո­ղա­ցան դես­պան­նե­րը վի­շա­պի
Հա­յոց ար­քա­յի գա­հա­ժա­ռան­գին
Եվ փո­խա­րե­նը մի դև դրե­ցին,
Որն հե­տո ե­ղավ հա­յոց թա­գա­վոր։

***
Վա՜յ մեզ, վա՜յ մեր երկ­րին ու ազ­գին,
Երբ թա­գա­վո­րը ազն­վա­զարմ չէ,
Այլ դրա­ծոն է պիղծ վի­շապ­նե­րի
Եվ կե­ղե­քում է իր ժո­ղովր­դին»։
«Վի­շա­պա­զունք»
Հա­կոբ ար­քե­պիս­կո­պոս ԳԼՆ­ՃՅԱՆ

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԻՆՔ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՎ ՊԱՐ­ՍԻՑ ՇԱՀՆ­ՇԱ­ՀԸ
(պատ­մա­կան շուր­ջայց)
Հազ­կերտ 2-րդը դա­ժան էր, ինչ­պես ա­մեն մի չկա­յա­ցած ինք­նա­կալ։ Չնա­յած որ նա Սա­սա­նյան փա­ռա­հեղ հարս­տու­թյու­նից էր, Պարս­կաս­տա­նը փաս­տա­ցի ղե­կա­վա­րում էր հա­զա­րա­պետ (պար­սից լեզ­վով՝ վա­զուրդ-ֆրա­մա­թոր) Միհր­ներ­սե­հը։ Հազ­կեր­տը հա­լա­ծում էր իր երկ­րում բնակ­վող քրիս­տո­նյա­նե­րին։ Հատ­կա­պես ո­խե­րիմ էր հա­յե­րի նկատ­մամբ, քան­զի հա­վա­տա­ցած էր, որ Բյու­զիան­դիա­յի և Հա­յաս­տա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան մեր­ձեց­ման հիմ­քում նաև քրիս­տո­նեու­թյունն էր կարևոր դեր խա­ղում։ Մինչև հա­յոց սահ­ման­նե­րին մո­տե­նա­լը, Պարս­կաս­տա­նը եր­կար ժա­մա­նակ բա­վա­կա­նին հա­մա­կարգ­ված պա­տե­րազ­մում էր մեր ազ­գա­յին և պե­տա­կան ինք­նու­թյան դեմ, եր­կի­րը կե­ղե­քում էր տն­տե­սա­պես, երկ­փեղ­կում էր իշ­խա­նա­կան վեր­նա­դա­սը և այլն։ Այս ա­մե­նը նա­խա­պատ­րաս­տա­կան զո­րա­խաղ էր վեր­ջին հուժ­կու հար­վա­ծը հասց­նե­լուց ա­ռաջ։ Շահն­շահ Հազ­կեր­տի, պար­սից ար­քու­նի­քի, առ­հա­սա­րակ պարս­կա­կան պե­տու­թյան գե­րա­գույն իղ­ձը Հա­յաս­տա­նի պարս­կա­ցումն էր նախ կրո­նա­փոխ­մամբ, այ­նու­հետև՝ լեզ­վա­փոխ­մամբ, վերջ­նար­դյուն­քում՝ լիա­կա­տար պարս­կաց­մամբ։ Պար­սից հզոր և վիթ­խա­րի պատ­մա­քա­ղա­քա­կան ան­ցյալ ու­նե­ցող երկ­րում հիա­նա­լի էին գի­տակ­ցում, որ արևմտյան քա­ղա­քակր­թու­թյան ներ­խուժ­ման վտան­գը կա­րող էր կանխ­վել կրո­նա­փոխ­ված հայ­կա­կան ա­ռաջ­ա­դիրք մարզ­պա­նու­թյամբ։ Պարս­կաս­տա­նի հա­մար արևմտյան աշ­խարհն ան­վե­րա­պահ թշ­նա­մի էր, բայց նրան չէին գրա­վում հե­լլե­նա­կան մշա­կույթն ու գե­ղու­հի­նե­րը։ Արևել­քից արևմուտք առևտրա­շահ մեծ ճա­նա­պարհ­ներ էին ձգ­վում, ո­րոնց բռ­նա­զավ­թու­մը պար­սից մեծ ե­րա­զանքն էր և մո­ռա­ցու­թյան է տվել ան­գամ Գավ­գա­մե­լա­յի ճա­կա­տա­մար­տում կրած ստո­րա­ցու­ցիչ պար­տու­թյու­նը։ Պար­սից նվա­ճո­ղա­կա­նու­թյու­նը պե­տա­կան և ազ­գա­յին գերն­պա­տակ էր։


Առ­հա­սա­րակ հա­յոց ձու­լու­մը պարս­կա­կան ռազ­մա­վա­րու­թյան կենտ­րո­նա­ձիգ ա­ռանցքն էր։
450-ին բռնկ­վեց Վար­դա­նանց մա­շող պա­տե­րազ­մը։ 451-ի մա­յի­սին այդ պա­տե­րազ­մի ին­նե­րորդ ա­լիքն էր, պար­սից զոր­քը մտավ Ա­վա­րայր և ա­հեղ ճա­կա­տա­մար­տում չհաղ­թեց, մնաց ձեռ­նու­նայն։ 20 տա­րի անց պար­սիկ­նե­րը վերս­տին փոր­ձե­ցին հպա­տա­կեց­նել Հա­յաս­տա­նը, և սկս­վեց Վա­հա­նանց պա­տե­րազ­մը։ Պար­սից հաղ­թա­կան պատ­մա­կան հի­շո­ղու­թյու­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, ի զո­րու չէր ըմ­բռ­նե­լու, որ մի քա­նի հա­զա­րա­մյակ ա­րիա­կան քա­ղա­քակր­թու­թյան բնօր­րան եր­կր­նե­րից մե­կը, ըն­դա­մե­նը 150 տա­րի ա­ռաջ քրիս­տո­նեու­թյու­նը հռ­չա­կե­լով պե­տա­կան կրոն, կե­նաց-մա­հու կռ­վի է ել­նում, նա­հա­տակ­վում է, սա­կայն չի հա­վա­տա­փոխ­վում։ Քրիս­տո­նեու­թյու­նը հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան և ազ­գա­յին ինք­նու­թյան պահ­պան­ման հիմ­նա­քարն էր, ին­չը փայ­լուն գի­տակ­ցում էին ան­գամ քրիս­տո­նեա­կան հա­վա­տը դեռ լիո­վին չըն­դու­նած հայ իշ­խա­նա­դասն ու ժո­ղո­վուր­դը։ Ա­վա­րայ­րի վճ­ռա­բեկ ճա­կա­տա­մար­տում վասն պե­տա­կան և ազ­գա­յին ինք­նու­թյան պահ­պան­ման մա­հա­պարտ­նե­րի թվում շա­տերն էին դեռևս պաշ­տում հին աստ­ված­նե­րին, Վա­հագ­նին, Աստ­ղի­կին և այ­լոց։ Բայց նա­հա­տակ­վե­ցին հա­նուն ազ­գա­յին և պե­տա­կան ինք­նու­թյան։

ՄԵՐ ԻՆՔ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՊԱ­ՌԱԿ­ՏԻՉ ՆԵՐ­ՔԻՆ ԹՇ­ՆԱ­ՄԻՆ
1960 թվա­կան։ Գե­ղան­կա­րիչ Է­դուարդ Ի­սա­բե­կյա­նը 1960-ին ստեղ­ծեց մե­ծա­դիր մի կտավ՝ «Պա­տաս­խան Հազ­կեր­տին»։ Հրա­շա­լի գործ է, հա­յոց ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը, այլ կերպ ա­սած, կենտ­րո­նա­ձիգ ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյան և հայ ինք­նու­թյան պատ­վար ժո­ղովր­դի ընտ­րա­նին, հա­կա­հար­ված նա­մակ է հղում Հազ­կերտ 2-րդին։ Եվ մեր­ժում է վեր­ջի­նիս ա­ռա­ջար­կը՝ միա­նալ ա­րիա­ցի եղ­բայր Պարս­կաս­տա­նին, շե­նա­նալ, հզո­րա­նալ և այլն։ Սույն կտա­վը գտն­վում է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հում, ար­ժե այ­ցե­լել, դի­տել այն, ա­վե­լի ստույգ՝ ու­սում­նա­սի­րել դպ­րո­ցա­կա­նի հիաց­մուն­քով և զո­րա­կա­նի պատ­վախ­նդ­րու­թյամբ։ Հե­տո կերտ­վե­ցին Ա­վա­րայ­րին նվիր­ված հան­րա­հայտ և ոչ այն­քան հայտ­նի այլ կտավ­ներ, ստեղծ­վե­ցին քան­դակ­ներ և ար­ձա­նախմ­բեր։ Սա­կայն մեր պե­տա­կան ան­կա­խու­թյան նո­րա­գույն շր­ջա­նում, երբ եր­կի­րը բա­ռա­ցիո­րեն ներ­քին դա­վադ­րու­թյուն­նե­րի ո­րո­մով էր բեր­նե­բե­րան լց­ված, գե­ղար­վես­տա­կան մե­ծար­ժեք գոր­ծեր ի հայտ չե­կան, մեր հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ու­շադ­րու­թյու­նը բևեռ­ված էր ար­տա­քին թշ­նա­մու ուղ­ղու­թյամբ, և մո­ռա­ցու­թյան էր մատն­վել ներ­քին թշ­նա­մին՝ ներ­քին Հազ­կեր­տը, և պե­տու­թյունն էր ներ­քի­նաց­վում։ Ար­գո կեր­պար­վես­տա­գետ­ներ Ար­ցա­խում, Հա­յաս­տա­նում և Սփյուռ­քում, միով բա­նիվ՝ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԱՇ­ԽԱՐ­ՀՈՒՄ, հենց այ­սօր, երբ ներ­քին դա­վա­դիր­նե­րը կա­ռափ­նա­րան ու­ղեկ­ցե­ցին երկ­րի ինք­նու­թյու­նը, կեր­տեք որմ­նան­կար­ներ և պան­նո­ներ, հու­շար­ձան­ներ և կո­թող­ներ ստեղ­ծեք «Մեր ինք­նու­թյան պա­ռակ­տու­մը» թե­մա­յով։ Եր­կի­րը ներք­նա­պես ո­րո­մա­պատ­վում, հազ­կեր­տաց­վում է։

ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԵՎ ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԻՆՔ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՏԱ­ՃԱՐ Ա­ՐԱՆ
«Նո­րից՝ ան­մար կա­րո­տով
գգ­վանք­նե­րի ու հրի՝
Դու ե­կել ես տես­նե­լու
քա­ղաք­նե­րը Նաի­րի»։
Ե­ղի­շե ՉԱ­ՐԵՆՑ, «Շա­մի­րամ»

Նրանք՝ տիկ­նայք և օ­րիորդ շա­մի­րամ­նե­րը, 2014-ից ծա­գած հան­րա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան ա­ռա­ջա­դիր­քում էին, մաս­նակ­ցում էին ընդ­դեմ տրանս­պոր­տի թան­կաց­ման և է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի սա­կագ­նի «հա­կա­պե­տա­կան, հա­կազ­գա­յին, հա­կա­հայ­կա­կան» բարձ­րաց­ման դեմ։
Սա­կայն այս դա­վա­դիր ջա­հել­նե­րը ա­կա­նա­պա­տում էին երկ­րի ինք­նու­թյու­նը։ Նրանք՝ խո­նարհ և հա­յե­ցի աղ­ջիկ ու կին, 2018-ին «թա­վիշ» հագ­նե­լով սան­ձար­ձակ­վե­ցին գլուխ­նիոտն, և նրանք այ­սօր ամ­բող­ջա­պես, խոր­քով, լայն­քով ու եր­կայն­քով երկ­րա­կոր­ծան դա­վի մու­նե­տիկ­ներն են, նո­րօ­րյա Շա­մի­րամ Ան­նա Հ.-ի զին­վորն ու քա­ղա­քա­կան հե­նա­րա­նը։ ՈՒ մի՞­թե այ­սօր չար­ժե ա­նուն առ ա­նուն և դավ առ դավ պատ­կե­րագ­րել 2018-2020-ի շա­մի­րամ­նե­րին։ Եվ պատ­կեր­նե­րը հս­կա վա­հա­նակ­նե­րի վրա ցու­ցադ­րել Հայ­կա­կան աշ­խար­հում, Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում և Սփյուռ­քում։

Վարդ­գես Սու­րե­նյան­ցը 1898-ին անդ­րա­դար­ձավ Ա­րա­յի ու Շա­մի­րա­մի, այն է՝ ինք­նու­րույն պե­տու­թյուն Հա­յաս­տա­նի և նվա­ճող Ա­սո­րես­տա­նի հա­վեր­ժա­կան և ան­մահ թե­մա­յին՝ կեր­տե­լով «Շա­մի­րամն Ա­րա Գե­ղե­ցի­կի դիա­կի մոտ» (1899) կտա­վը։ Բայց մի՞­թե այ­սօր ժա­մա­նա­կը չէ վեր­հա­նե­լու Ա­րա Գե­ղե­ցիկ հա­յոց մեծ ար­քա­յի կեր­պա­րը, որ­պես ազ­գա­յին և պե­տա­կան ինք­նու­թյան տա­ճար։
Եվ մոտ ժա­մա­նակ­ներս, երբ երկ­րա­կոր­ծան դա­վա­դիր­նե­րը կկանգ­նեն հա­մա­հայ­կա­կան տրի­բու­նա­լի ա­ռաջ և կձևա­վոր­վի հա­յե­ցի մի իշ­խա­նու­թյուն, մայ­րա­քա­ղա­քի գա­լիք ա­վա­գա­նուն ար­դեն այ­սօր ա­ռա­ջար­կում եմ Ա­մի­րյան փո­ղո­ցը վե­րան­վա­նա­կո­չել Ա­րա ար­քա­յի փո­ղո­ցի։ Ա­րա Գե­ղե­ցիկ ար­քան և՛ ա­ռաս­պել էր, և՛ ի­րա­կա­նու­թյուն։ Նա մեր ազ­գա­յին և պե­տա­կան ինք­նու­թյան պահ­պան­ման ռահ­վի­րան էր։ Նաև ներ­կա­յաց­նեմ մի այլ ա­ռա­ջարկ, հաս­կա­նա­լի է՝ ա­պա­գա հա­յե­ցի իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ հայ­տա­րա­րել հա­մա­հայ­կա­կան մր­ցույթ հետևյալ ան­վա­նա­կար­գում. «Հու­շա­կո­թող ի պա­տիվ ազ­գա­յին և պե­տա­կան ինք­նու­թյան տա­ճար» Ա­րա Գե­ղե­ցիկ ար­քա­յի։

ՎԵՐ­ՋԵՐԳ-ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ
Ա­յո՜, գո­ղա­ցան դես­պան­նե­րը վի­շա­պի և հա­յոց ար­քա­յի գա­հա­ժա­ռան­գին և փո­խա­րե­նը մի դև դրե­ցին Եր­րորդ Հան­րա­պե­տու­թյան կա­յաց­ման ար­շա­լույ­սին։ (Նաև 2018-ին)։ Եվ երկ­րա­կոր­ծան դա­վադ­րու­թյու­նը պա­տեց մեր եր­կի­րը։ Վի­շա­պի դես­պան­ներն ան­կախ պե­տա­կա­նու­թյան սնա­րի մոտ դա­վադ­րա­բար գն­դա­կա­հա­րե­ցին մեր պե­տա­կա­նու­թյան ա­պա­գա ար­քա­յազ­նե­րին՝ Մով­սես Գոր­գի­սյա­նին, Ար­թուր Մկրտ­չյա­նին և Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նին։
ՈՒ մի՞­թե այ­սօր չար­ժե պատ­կե­րել և քան­դա­կել ղե­կա­կալ ար­քա­յազ­նե­րին ու դա­վա­դիր դևե­րին։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 37433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ